Օգտակար խորհուրդներ
Ինչպես դիմակայել շոգին. moh.am
 
                            Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող բացասական գործոններն են`օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է նաև վարակիչ հիվանդությունների տարածման վրա:
Ամռան ամիսներին մեծանում է նաև սննդային թունավորումերի առաջացման և տարածման վտանգը` կապված արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, ձուկ-ձկնամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ): Առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, որը կարող է պատճառ հանդիսանալ սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզինտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացմանն ու տարածմանը:
Շոգ եղանակին զգալի ավելանում է մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների վտանգը` խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչի կամ օդորակիչի ոչ ճիշտ տեղակայելու կամ օգտագործելու պատճառով:
Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար
ԼՂՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`
- խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
- հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,
- անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,
- ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
- օգտագործել սովորականից շատ հեղուկ /մոտավորապես 3 լիտր օրական/ (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),
- չչարաշահե´լ կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
- արգելվո´ւմ է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
- պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
- այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան,
- սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,
- ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
- չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
- չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ և հյութեր,
- հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
- սննդամթերքը պահել փակ տարողություններում և պատշաճ ջերմային պայմաններում,
- առանձնացնել հում սննդամթերքը եփածից, լավ եփել կամ տապակել սնունդը` 70 ոչ պակաս,
- արգելե´լ երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար: Լող չկազմակերպե´լ նաև գետերի, աղտոտված ափերով և ջրով հատվածներում:
 26.06.2015
26.06.2015                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:
0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...
 23.12.2022
23.12.2022                                     
                                        
                                
                Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...
 24.08.2022
24.08.2022                                     
                                        
                                
                Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...
 10.08.2022
10.08.2022                                     
                                        
                                
                Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...
 20.06.2022
20.06.2022                                     
                                        
                                
                Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...
 02.06.2022
02.06.2022                                     
                                        
                                
                Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:
Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...
 24.12.2021
24.12.2021                                     
                                        
                                
                Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...
 13.08.2021
13.08.2021                                     
                                        
                                
                Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...
 14.07.2021
14.07.2021                                     
                                        
                                
                Լույս բոլորը են օգտագործում, բայց ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...
 28.06.2021
28.06.2021                                     
                                        
                                
                Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...
 23.06.2021
23.06.2021                                     
                                        
                                
                Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...
 10.03.2021
10.03.2021                                     
                                        
                                
                Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...
 09.03.2021
09.03.2021                                     
                                        
                                
                Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...
 12.01.2021
12.01.2021                                     
                                        
                                
                Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...
 31.12.2019
31.12.2019                                     
                                        
                                
                Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...
 26.12.2019
26.12.2019                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
     
     
    